Մեղմ հաշվով հասցվել է 35 մլրդ դոլարի վնաս. վարչապետ
Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել , որ Իրաքի ենթակառուցվածքներին ԴԱԻՇ-ի դեմ պատերազմի վնասը կազմում է 35 մլրդ դոլար, հայտնում է RIA Novosti-ն։ «Երկիրը չի տատանվի հարևան երկրներում ահաբեկիչների դիրքերին հարվածներ հասցնելիս, եթե կա Իրաքի անվտանգության սպառնալիք»,- հայտարարել է Իրաքի վարչապետը:
