ԴԱԻՇ-ի առաջնորդի թաքստոցը. Reuters
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղադին կարող էր թաքնվել իրաքյան անապատում, հայտնում է Reuters-ը՝ հցում անելով Ամերիկյան հետախուզական ծառայությունների աղբյուրների: Հաղորդվում է, որ Բաղդադին կապի դուրս չի եկել Մոսուլի մարտերի ժամանակ, ինչը կարող է վկայել, որ գործողության անմիջական հրամանատարության գործառույթը փոխանցվել է դաշտային հրամանատարներին։ Նշվում է, որ նա կարող էր մի գտնվելու վայրը մի քանի անգամ փոխել՝ չդիմելով կապի այնպիսի միջոցների, որոնց հնարավոր կլիներ հետևել։
