«Իսլամաֆոբիա» Գերմանիայում՝ ըստ Չավուշօղլուի
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն քննադատել է Գերմանիայում հակաիսլամական տրամադրությունները և թշնամական վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ, հաղորդում է Reuters գործակալությունը: «Գերմանիայում շատ քաղաքական գործիչներ և ԶԼՄ-ներ ենք տեսնում, որոնք բացասական են, շատ կոշտ և շատ քննադատաբար Թուրքիայի հանդեպ: Մենք նույնիսկ իսլամաֆոբիա ենք տեսնում: Այն, ինչ տեսնում ենք, անթույլատրելի է, և շատ վտանգավոր միտում»,-ասել է Չավուշօղլուն:
