Կիմ Չեն Ինը աջակցություն է հայտնել
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն իր աջակցություն է հայտնել Սիրիայի ժողովրդին և կառավարությանը: Նա Սիրիայի նախագահ Բաշար Ասադին շնորհավորական հեռագիր է ուղարկել սիրիական հեղափոխության 54-րդ տարեդարձի կապակցությամբ: «Հերթական անգամ հղում եմ աջակցություն և համերաշխություն Սիրիայի կառավարության և ժողովրդի արդար պայքարին թշնամական ուժերի ագրեսիայի և սադրանքների դեմ, ի պաշտպանություն երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության»,- Կիմ Չեն Ինի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
