Կիմ Չեն Նամի որդու տեսագրությունը
Ինչպես հայտնել է Channel NewsAsia հեռուստաալիքը, hամացանցում հայտնվել է 40-վայրկենանոց տեսագրություն, որտեղ երիտասարդն իրեն անվանում է Կիմ Հան Սոլ՝ Քուալա Լումպուրում մահացած Կիմ Չեն Նամի որդին,ajn հայտնվել է այն ինտերնետ-հանրակցության էջում, որը «պաշտպանում Է Կիմերի ընտանիքին»: Lավ անգլերենով պատմում է, որ «ինքը Հյուսիսային Կորեայից է՝ Կիմերի ընտանքից»: Որպես ապացույց նա ցույց է տալիս անձնագիրը, սակայն փաստաթղթի մանրամասները փակ են սեւ քառակուսով: «Հայրս սպանվեց մի քանի օր առաջ: Ներկայում ես գտնվում եմ մորս եւ քրոջս հետ»,- հայտնել է նա: Բացի դրանից, շնորհակալություն է հայտնվել մի շարք պետությունների, այդ թվում՝ Չինաստանին, Նիդեռլանդներին եւ ԱՄՆ-ին, զոհված Կիմ Չեն Նամի ընտանիքի անվտանգության ապահովման գործում ցույց տրված օգնության համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
