«Դադարեք դասախոսություններ կարդալ». Չավուշօղլուն՝ Գերմանիային
«Դադարեք մեզ մարդու իրավունքների ու ժողովրդավարության վերաբերյալ դասախոսություններ կարդալ»,- Milliet-ի փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Համբուրգում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքում ելույթ է ունեցել և պահանջել Գերմանիայի ներկայացուցիչներին դադարել Անկարային դասախոսություններ տալ: Թուրքիայի հետ Գերմանիայի «սիստեմատիկ հակազդեցություն կա»,ասել է նա: Ինչպես սպասվում է, Չավուշօղլուն այսօր կժամանի Բեռլին՝ բանակցելու Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելի հետ։
