«Առաջիկա ընտրություններում ներգրավված կլինեմ՝ որպես դիտորդ: Եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես նախաձեռնել է պարոն Սարգսյանը, Ազգային ժողովի պատկերը կլինի նույնը, և մեր կյանքում փոփոխություններ ակնկալել պետք չի: Եթե սցենարը խախտվի, կլինեն արտահերթ ընտրություններ` սահմանադիր օրենքներով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Սցենարի խախտումը գիտական հիմնավորում ունի, որ բռնապետական համակարգերը, եթե չեն ունենում տնտեսական հիմքեր, սկսում են քանդվել, իսկ այսօրվա ՀՀ արտաքին պարտքն այնպիսին է, որ քանդումն ակնհայտ է, նաև ՌԴ ճգնաժամն է ուղղակի ազդում մեր քաղաքական գործընթացների վրա:
Հանրության սոցիալական ահավոր վիճակի մեջ գտնվելը նախադրյալ է արտահերթ ընտրությունների»,- ասաց Զ.Փոստանջյանը։
«Փորձագետների կողմից կատարվել է վերլուծություն, և անցած տարվա իրադարձություններից հետո` ապրիլյան պատերազմ, «Սասնա ծռեր», իրավիճակը նման է հրաբխի ժայթքելու, սառած վիճակում չէ: Թե որ ժամկետում, կժայթքի, չգիտեմ, բայց, այո, հրաբուխն արդեն աշխատանքի մեջ է»,ասաց նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը