Թուրքիան չպետք է ժամանակակից Գերմանիան համեմատի Երրորդ Ռայխի հետ. Գերմանիայի արտգործնախարար
Reuters.-ի հաղորդմամբԳերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո հայտնել է. «Թուրքիան չպետք է ժամանակակից Գերմանիան համեմատի նացիստական հանրապետության` Երրորդ Ռայխի հետ: Մեր միջև կարող են ցանկացած տարաձայնություններ ու հակասություններ լինել, սակայն բանակցություններին այլընտրանք չկա, եթե մենք ցանկանում ենք քայլ առ քայլ վերադառնալ նորմալ ընկերական փոխհարաբերություններին», -ասել է Գաբրիելը:
