Խարբերդում գույքի պահպանությունը շանն են վստահում

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու 2016 թ. առաջին՝ փետրվարի 9-ի նիստում օրենքով պահանջվող հարց ու պատասխանը պե՛տք է լիներ, բայց քանի որ չիրականացրեցիք, իսկ Խարբերդ թաղամասի բնակիչները սպասում էին ընտանի կենդանիներ պահելու թույլտվության հետ կապված իրենց ստացած ծանուցումների հետ կապված իմ հարցին, ուրեմն հարցս հրապարակում եմ: Իհարկե Խարբերդը Երևանի մեջ է մտնում, իհարկե, 1997թ. օրենքով սահմանված են ընտանի կենդանիներ պահելու իրավունք ուենալու թուլտվության տուրքերը ու մեկ անգամ չէ, որ Ձեր աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են այդ հարցերը, բայց դրանք հատկապես եղել են շներ պահելու հետ կապված ու տուրքերը հիմնավորվել են նրանով, որ դրանք ծառայում են քաղաքի մաքրությանը : Խարբերդը, թեև քաղաք է համարվում, բայց տեղյակ եք, որ մարդիկ շատ դեպքերում ապրում են գյուղական կենցաղով ու իրենց ապրուստի համար պահում են նաև թռչուններ՝ հավեր, հնդկահավեր, որոնք շատ չեն: Որպես պահակ պահում են նաև շներ, մկներին չեզոքացնելու համար պահում են կատուներ, որոնց հետ կապված ամեն ինչ իրենք են հոգում ու քաղաքային իշխանությունը դրանց ետևից մաքրելու համար ոչ մի ծախս չի անում: Երևանի քաղաքապետարանն ունի նաև երևանցիների սոցիալական խնդիրներ հոգալու պատվիրակված լիազորություններ, որոնք այս դեպքում պետք է դրսևորվեն խարբերդցիների ստեղծածը պահպանելուն և չխանգարեն մարդկանց, ովքեր իրենց երեխաներին այդ մի քանի հավով կամ հնդկահավով են պահում կամ իրենց գույքի պահպանությունը շանն են վստահում, թաղամասում չկիրառվող դեռատիզացիան էլ կատուների միջոցով են իրականացնում: Մարդիկ իրավացիորեն են դժգոհում այդ տուրքից, որն ընդունվել էր 1997 թվականին, բայց ուժի մեջ մտել՝ 2010թվականից, ավագանու որոշմամբ՝ նույնպես 2010թվականի հունվարի 1-ից փաստորեն սկսել է կիրառվել Երևանում, սակայն Խարբերդում 2015-ից են որոշել կիրառել : Փոխանցելով խարբերդցիների բողոքները, առաջարկում եմ այդ իրավական նորմի կիրառումը սառեցնել Խարբերդում, մինչև խելամիտ լուծում գտնելը, նամանավանդ, որ ամբողջ Երևան քաղաքի բյուջեի մուտքերի մեջ այս տուրքը աննշան մաս է կազմում, 2015-ին՝ ընդամենը 2.5մլն-ին մոտ գումար: Հարգելի պարոն Մարգարյան, եթե օրենքում փոփոխություն անելու համար ժամանակը կարճ է, իսկ խարբերդցիների բողոքը՝ տեղին, ապա լուծումը կարող եք տալ Ձեր ապագա նախընտրական ծրագրում:  

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ 2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք» ՇՏԱՊ․ Որքա՞ն ձայն է իրականում ստացել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» (video) Անձրև, ամպրոպ և կարկուտ Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի Սամվել Կարապետյանի ուժը վերցնելու՞ է մանդատները. պարզաբանում (video) ՔՊ-ն ձայներ է կորցնում․ բացահայտենք իրական պատկերը․ Գոհար Մելոյան (video) Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Լիբանանի և Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները սպառնալիք են Թուրքիայի համար. Էրդողան ՀՀ-ն ՀԱՊԿ լիիրավ անդամ է, իսկ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ՀՀ-ի ընտրության հարցն արդեն արդիական է․ Լավրով Մեզ խոսքի իրավունքից «զրկողներին» կասեմ` փախեք. Լևոն Զուրաբյան Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը համակցված գրավով՝ 20 մլն դրամ Մեր ձայնը գողացողնե՛ր, մենք ամեն քայլի գնալու ենք, «շանսատակ» եք լինելու. Անաստաս Իսրայելյան (video) #ՈՒՂԻՂ. Փաշինյանը կեղծել է ընտրությունները և պիտի գնա. Լևոն Զուրաբյան (video) Սպասե՛ք․ Մոսկվան չի պատրաստվում հանդուրժել Հայաստանի այս քայլերը․ Մարիա Զախարովա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am