«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրված Անահիտ Բախշյանը Շենգավիթ վարչական համայնքում ծաղիկներ և բուկլետներ բաժանեց անցորդներին:
«Ես քաղաքացիներին չեմ հորդորում անպայման ընտրել ինձ: Ճիշտ ընտրություն կատարեք»,ասաց նա:
Մի տղամարդ տիկին Բախշյանին հայտնեց, որ ՀՀԿ-ն կաշառք է բաժանելու. «Մենակ իրենք են կաշառք բաժանում: Ուրիշ կաշառք բաժանող չկա: Բայց ինչքա՞ն պիտի բաժանեն: Հայաստանում մնացել է այն մասսան, որի համար տարբերություն չկա՝ ով կլինի իշխանության: Իրենք մենակ փող առնեն»,-ասաց նա:
Տիկին Բախշյանն, հակառակ սրա, ասաց, թե կաշառքի մասին միայն խոսակցություններ են առայժմ, իսկ քաղաքացիներն էլ դարձել են ավելի գիտակից:
«Դու չես տեսել, ես շատ եմ մասնակցել ընտրություններին, հարգելի Բախշյան»,-պատասխանեց տղամարդը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը