Ալիևը կմեկնի Մոսկվա
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ այս տարի կիրականացվեն մի շարք պաշտոնական այցեր դեպի Ռուսաստան, տեղեկացնում է Ինտերֆաքսը:Մամեդյարովն ասել է, որ սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Մոսկվա: Իսկ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկում է այցի նախապատրաստությանը վերաբերող հարցեր:
