Սահմանադրական փոփոխությունների դեմ «Ոչ»-ի ճակատ ստեղծած «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին ընդառաջ հայտարարել է ժողովրդավարության ազգային պլատֆորմի վերածվելու մասին՝ փետրվարի 18-ին ֆորում է նախաձեռնում:
Նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը Armtimes.com-ի հետ զրույցում հայտնել է, որ «Էլիտ պլազա» հյուրանոցում նախատեսված ֆորումին հրավիրված են մասնակցելու քաղաքական ուժեր ու հասարակական որոշ կազմակերպություններ: Մուսախանյանը չցանկացավ բացահայտել, թե որ քաղաքական ուժերն են իրենց համաձայնությունը տվել մասնակցության վերաբերյալ՝ նկատելով, որ այդ մասին կտեղեկացնեն վերջնական պայմանավորվածությունից հետո:
«Մեր նպատակն այն է, որ արձանագրվի, թե այսինչ, այսինչ ուժերը նոր ընտրական օրենսգրքի շուրջ ունեն առաջարկներ, սկզբունքներ և դա քայլ է այդ սկզբունքներն ու մոտեցումները քաղաքացիական հասարակության կողմից բարձրաձայնելու համար: Առաջարկները և քննարկումները միտված են բացառելու ուրիշի փոխարեն քվեարկությունները, ստորագրությունների կեղծումը, վստահված անձանց և դիտորդների աշխատանքի խոչընդոտումը, բռնությունները և կուտակումները տեղամասերում: Իսկ հետո, երբ իշխանությունները կհրապարակեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, այդ ժամանակ քննարկումը կծավալվի դրա շուրջ: Ամեն դեպքում մենք փորձում ենք պլատֆորմ հանդիսանալ նրանց համար, ովքեր ուզում են լինել քաղաքականության մեջ, մասնակցել քաղաքական գործընթացներին, բայց չլինել կուսակցական»,- ասաց Արշակ Մուսախանյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը