Գրեթե ամեն օր այստեղ տեղի է ունենում ռեյտինգային թեկնածուների շահերի որոշակի բախում։ Երեկ, օրինակ, ոստիկանության Արտաշատի բաժին էր բերման ենթարկվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու, Արտաշատի քաղաքապետ, Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի շտաբի պետ Գարսեւան Վարդանյանը։
Երեկ տեղեկություններ ստացանք, որ իշխանությունները թույլ չեն տալիս, որ մարզում շտաբներ ունենան նաեւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները։ Մարզում «Ելք» դաշինքի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռազմիկ Թեւոնյանն, օրինակ, ասաց, թե փակվել են Մասիսում ու Արտաշատում բացված իր շտաբները։ Շտաբի տարածքների սեփականատերերը այն վարձակալության հանձնելուց կարճ ժամանակ հետո մոտեցել են թեկնածուին ու ասել, որ չեն կարող այլեւս դրանք իրեն տրամադրել։ Թեւոնյանի խոսքերով՝ այդ տարածքների սեփականատերերի մոտ են ուղարկում նրանց վրա ազդեցություն ունեցող տարբեր մարդկանց, ոստիկաններն են նրանց զանգահարում, զգուշացնում, որ ընդդիմությունից պետք է վերցնեն դրանք։
Թեկնածուի խոսքերով՝ այդ սեփականատերերը պարզապես վախեցած իրենցից խնդրում են ազատել տարածքներն ու չնեղանալ, քանի որ իրենց սպառնում են։ «Բա անհարմար չե՞ն զգում։ Վաղը մյուս օրը թուրքի հետ կռիվ է ընկնելու, այդ ժողովրդին որ վախեցնում են, էդ վախեցած ժողովուրդն ինչպես պիտի գնա ու կռիվ անի։ Թե՞ հանրապետականներն են գնալու կռվեն»,- վրդովված հարցնում էր նախկին ազատամարտիկը։ Նա նաեւ հավատացնում է, որ ինչպես բոլոր ընտրություններին, իշխանություններն այս անգամ էլ ընտրակաշառք են բաժանելու։ «Բա ուրիշ ինչպե՞ս կարող են վերարտադրվել։ Ուրիշ տարբերակ ունե՞ն։ Այս մարդիկ 2000 թվականից փող են բաժանում, սահմանային գոտի են գալիս ու փող բաժանում, պատկերացնո՞ւմ եք»,- ասում էր Թեւոնյանը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը