Ուորլիք. Հայերն ու ադրբեջանցիները պետք է ստիպեն իրենց ղեկավարներին խաղաղություն հաստատել

Ամերիկայի ձայն «Ես կցանկանայի լսել մարդկանց ձայնը, որպեսզի Հայաստանում եւ Ադրբեջանում քաղաքացիները բարձրաձայնեն, որ եկել է ժամանակը խաղաղություն հաստատելու եւ ստիպեն նախագահներին կարգավորման ճանապարհ գտնել», – ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում երեկ նշել է, որ իր տպավորությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները գիտակցում են, որ հակամարտության վերսկսումը ծայրահեղ վտանգավոր է. «Մինչ օրս պարզ չէ, թե շփման գծում ինչ է տեղի ունենում, քանի որ չկա մի անկախ աղբյուր, որը տեղեկացներ, թե ով է սկսել եւ ով առաջինը կրակ արձակել: Նախորդ տարվա ապրիլին բազմաթիվ զոհեր եղան եւ մինչ օրս զոհերի թիվը հստակ չէ»: Ջեյմս Ուորլիքի խոսքով, հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանումն իրականում խաղաղության չի բերում. «Ստատուս քվոն կայուն չէ, այն էլ ավելի հավանական է դարձնում պատերազմի վտանգը, մինչդեռ խաղաղությունը կփոխի ամեն ինչ, այն կփոխի ամեն ինչ տարածաշրջանում: Հայաստանում այն կբերի տնտեսական աճի ՝ նոր հնարավորությունների հսկայական ուղիներ բացելով»: Նախկին համանախագահի խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական արգելքը կողմերի մոտ քաղաքական կամքի պակասն է. «Երկու նախագահներն էլ պետք է պատրաստ լինեն առաջ շարժվելու:Երկուսն էլ, ոչ թե մեկը կամ մյուսը, այլ երկուսն էլ պետք է որոշեն, որ եկել է խաղաղության ժամանակը: Իսկ խաղաղությունն իր հետ ռիսկեր է բերում»: Համապարփակ կարգավորումը բազմաթիվ գործոններից է բաղկացած եւ դրանք բոլորն էլ պետք է մշակվեն, հիշեցնում է նախկին դիվանագետը. «Երկու նախագահներն էլ պետք է իրենց բնակչությանը նախապատրաստեն խաղաղության: Կարեւոր է հասկանալ, որ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սակայն, միեւնույն ժամանակ, պետք է խոսվի նաեւ Ադրբեջանին տարածքների վերադարձի մասին»: Խոսելով Պետքարտուղարությունից հեռանալու իր որոշման մասին, Ջեյմս Ուորլիքը, ով այսօր Վաշինգտոնում ռուսական խոշորագույն իրավաբանական ընկերության ներկայացուցիչն է, նշեց, որ պարբերաբար կարոտում է դիվանագիտական աշխատանքը. «Իմ կարիերայում եւ կյանքում եկավ մի ժամանակ, երբ Պետքարտուղարության համար 30 տարուց ավելի աշխատելուց հետո ես ցանկացա տեղափոխվել մասնավոր ոլորտ»: Դեսպանը հիշեցնում է, որ նույնիսկ ռուս-ամերիկյան հարաբերությունների սառեցման տարիներին ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մնաց Վաշինգտոնի եւ Մոսկվայի սերտ համագործակցության ոլորտ. «Իմ նախկին ռուս գործընկեր, համանախագահ դեսպան Պոպովին ես համարում եմ ոչ միայն գործընկեր, այլեւ ընկեր»: Չնայած բոլոր դժվարությունների, Ջեյմս Ուորլիքը հավատում է, որ Լեռնային Ղարաբաղում հնարավոր է խաղաղություն հաստատել. «Տարածաշրջանի բնակչությունն արժանի է խաղաղության: Այժմ եկել է ժամանակը եւ եթե ոչ այժմ, ապա ե՞րբ»:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am