Թրամփի հանդիպումը Մերկելի և Աբադիի հետ հաստատվել է
ria.ru-ն գրում է ,որ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփեյսերը հայտնել է այն մասին,որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ: «Նախագահը հաջորդ շաբաթ կհանդիպի կանցլեր Մերկելի և վարչապետ Ալ Աբադիի հետ»,- ասել է նա ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ տեսանելի ապագայում Թրամփը հանդիպումներ կանցկացնի մի շարք այլ երկրների առաջնորդների հետ և չի հստակեցրել, թե հատկապես որ երկրների:
