«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հավանաբար հիշում եք՝ նախընտրական առաջին լուրջ միջադեպը գրանցվեց Արարատի մարզում. փետրվարի 23-ի գիշերը ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներ Արայիկ Գրիգորյանը, խախտելով պայմանավորվածությունը, շտաբ էր բացել մեկ այլ ՀՀԿ-ական թեկնածու Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին, նա էլ հրահանգել էր հարձակվել ու ծեծի ենթարկել Գրիգորյանի շտաբի պատասխանատուին: Արդյունքում` Սամվել Հակոբյանը մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվեց նախ՝ Մասիսի բժշկական կենտրոն, այնտեղից էլ` «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ոստիկանները փութաջանորեն հետաքննում էին տեղի ունեցածը, սակայն այդպես էլ «հանցանք չգտան»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս առիթով իրականացված քննությունն ավարտվել է, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4 կետի համաձայն՝ որոշում կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Պատճառը, իհարկե, բողոքի բացակայությունն է: Այսինքն՝ Արայիկ Գրիգորյանը, որ միջադեպի օրը հրապարակավ խոստացել էր պատժել «Մուրադիկին», ոչ միայն վայր է դրել զենքերը, այլև հրահանգել իր թիմակից Սամվել Հակոբյանին, որ հանկարծ չբողոքի իր գլխին մոտ 6 հարված հասցնելու առիթով:
Ենթադրվում է, որ այս ճակատագրին կարժանանան նաև այս օրերին ՀՀԿ-ականների մասնակցությամբ արձանագրված մյուս նախընտրական միջադեպերը նույնպես: Իսկ տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ Սերժ Սարգսյանի խոստումը` ազատ և արդար ընտրություններ անցկացնելու մասին, իրականում գոյություն չունի: Պարզապես երևույթները ծածկադմփոց են անում՝ փորձելով ջրից չոր դուրս բերել իրենց կուսակիցներին: Տեղի ունեցածը հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունները նույն «հանդուրժողականությունը» կդրսևորեն նաև ընտրակեղծարարների նկատմամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը