Սիրիայում 100-ից ավել զինված խմբավորում միացել է հրադադարի համաձայնագրին
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է այն մասին,որ Սիրիայում ավելացել է հրադադարի ռեժիմին միացած զինված խմբավորումների քանակը: «Մեկ օրում արդեն ստորագրվել է 6 դիմում: Խմբավորումների քանակը, ովքեր ընդունել են 2016 թվականի փետրվարի 27-ի հրադադարի համաձայնագրի պայմաններն, ավելացել է մինչև 127-ի»,- նշված է հայտարարության մեջ:
