Թուրքիայի սահմանամերձ Մանբիջի վերահսկողությունը հանձնել են Ասադի բանակին
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) վերահսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաքի ռազմական խորհրդի ներկայացուցիչները հայտնել են,որ «Սիրիական ժողովրդավարական ուժերի» արաբ-քրդական ջոկատները Սիրիայի հյուսիսային սահմանամերձ բնակավայրերի մի մասը հանձնել են նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարական զորքերի վերահսկողությանը: Ընդդիմադիր ուժերը նման կերպ հույս ունեն կանխել թուրք զինվորականների ներխուժումը Մանբիջ: Թուրքիան SDF-ին համարում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ առնչություն ունեցող ուժ:
