«Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանը եւ նրա պաշտպանը բողոքարկում են քննիչի անգործությունը՝ քրեական գործ չհարուցելու համար:
Նշենք,որ նա հուլիսի 17-ից ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ վիրավորվել է եւ մինչեւ օգոստոսի 6-ը առանց կարգավիճակի գտնվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Հարազատներին եւ փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել նրան, հեռախոսազրույց ունենալ:
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Թաթուլ Թամրազյանի պաշտպանի բողոքը:
Պաշտպան Մոնիկա Մարգարյանը, այսօրվա դատական նիստը միջնորդել է հետաձգել, մինչեւ հանդիպի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Թաթուլ Թամրազյանին: Վերջինս հրաժարվել է ներկա լինել դատական նիստերին, իսկ պաշտպանը արդեն մեկ ամիս է չի կարողանում խուզարկությունների պատճառով տեսակցել նրան:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը մերժել է միջնորդությունը, այնուհետեւ դատավորին պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: Դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը, այնուհետեւ մերժել է նաեւ բողոքը:
Պաշտպանական կողմը որոշումը պատրաստվում է բողոքարկել Վճռաբեկ դատարան:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը