Նուրսուլթան Նազարբաևը կայցելի Ադրբեջան
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կայցելի Ադրբեջան։ Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ այցը տեղի կունենա հաջորդ շաբաթ:Պատասխանելով Ադրբեջանի և Ղազախստանի միջև հարաբերությունների մակարդակի մասին հարցին՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, ելույթ է ունեցել Ռուսաստանի դիվանագիտական ակադեմիայում, պատասխանել է, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ «Մեր հարաբերությունները Ղազախստանի հետ ամենաբարձր մակարդակի վրա են գտնվում։ Մենք նաև սերտորեն համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների շրջանակում»,- ասել է Մամեդյարովը։
