Դրայվը, թմբուկն ու հնությունը

Հանրության շրջանում աղմուկ է առաջացրել ՀՀԿ նախընտրական տեսահոլովակը: Աղմուկի եւ ուշադրության պատճառը մեկ չէ։ Աղմուկն ավելի շատ կապված էր այն հանգամանքի հետ, որ նախընտրական երգը կատարում է Ռեինկարնացիա խումբը, որը Հայաստանում բավական հայտնի, համակրելի խումբ է: Հանրային տարբեր շրջանակներում մեծ վրդովմունք էր բարձրացել, որ հենց Ռեինկարնացիան է կատարում ոչ սիրված եւ ոչ համակրելի իշխող կուսակցության նախընտրական երգը: Այդ վրդովմունքը փոխվեց ցասումի, երբ խումբը անիմաստ փորձեց արդարանալ՝ ասելով, որ տեսահոլովակը քաղաքականության հետ կապ չունի։ Իհարկե, քաղաքակիրթ երկրներում ընդունված ոճ է, երբ հայտնի կամ անհայտ խմբերին պատվեր իջեցնելով քաղաքական խմբերը ստանում են նախընտրական հոլովակ, սակայն հայտարարել, թե այն չի աղերսվում քաղաքականությանը, նույնն է, թե հայտարարել Կարեն Կարապետյանն էլ չի առնչվում քաղաքականությունը, ով այդ հոլովակում հարվածային գործիք է նվագում: Եւ վերջապես, հարվածը անսպասելի տեղից էր,ոչ հեռավոր անցյալում «Ռեինկարնացիա» խմբի հիմնադիր, կիթառահար և վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը իր հարցազրույցներից մեկում՝ « Ի՞նչ կլիներ, եթե Դուք լինեիք ահաբեկիչ», հարցին պատասխանել էր ․«Ինչ լիներ, չլիներ, Ազգային ժողովը հաստատ չէր լինի»։ Այսինքն մեծ հաշվով ՀՀԿ-ն պայթեցնելու անթաքույց ցանկություն ունեցող երիտասարդը հիմա դարձել է այդ ուժի քարոզչության մասնակիցը։ Ու չնայած ՀՀԿ-ին այս անգամ հաջողվել է արտաքուստ «կլասսը» բարձրացնել, մանր-մունր աստղիկների փոխարեն հոլովակում նկարահանվել են աշխահահռչակ հայ հայտնիների՝ շախմատիստ Լեւոն Արոնյանը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, հոլովակում երեւում է նաեւ Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը, ով հավանաբար իրեն ավելի թանկ է գնահատել, կամ էլ ֆուտբոլային ակումբը, որի հետ համագործակցում է պատեհ չի համարել Հենրիխի անմիջական մասնակցությունը։ Այդուհանդերձ, ՀՀԿ քարոզչական հոլովակը մնացել է Կարեն Կարապետյանի ոճի մեջ ՝ դրայվոտ, թեթեւ, մակերեսային ու որ ամենացավալին է՝ իրականությունից կտրված , ինչպես սովետական դարաշրջանի ֆիլմերը, որոնցում պլպլան, վառ, կայտառ դեմքերի ցուցադրումով խզվում էր կապը գորշ իրականության հետ։ Երիտասարդության համար գտնված ՀՀԿ տեսահոլովակը, որտեղ սկզբից մինչեւ վերջ իշխում է ռիթմիկ երաժշտություն, աշխուժություն ու բարձր տրամադրություն, ոչ մի հույզ չի փոխանցում մեծահասակներին, բանվորին, գյուղացուն, հողագործին, իր հանապազօրյա հացի դատավճռով ապրող հայ քաղաքացուն։ Մի քանի հազար տեսակ խնդիր ունեցող երկրում այդ հոլովակում գեթ մեկը չի շոշափվում, ուստի գիտակից մարդը, թե ինչ կարող է ստանալ այդ «շոուից», դժվար է պատկերացնել։ Միայն ուրախ-զվարթ թռչկոտող այդ ՀՀԿ-ական երիտասարդները կհասկանան հոլովակում երեւացող ուրախության պատճառը, իսկ մարդիկ իրենց հոգս ու ցավի հետ են։ «Ծառուկյան դաշինքի» քարոզչանյութն էլ բացառապես կառուցված է Գագիկ Ծառուկյանի անձի հիմքով եւ շեշտադրված է սպորտի ոլորտը, տեսանյութը պատմում է, թե ինչպես է տարիների ընթացքում Գագիկ Ծառուկյանը զրոյից այդ ոլորտը դարձրել է ծաղկուն ու բարգավաճող։ ԲՀԿ-ում անձի պաշտամունքը եղել է իսկզբանե, Գագիկ Ծառուկյանի խարիզմայի վրա կառուցված այս կուսակցությունը նախորդ բոլոր ընտրություններին էլ երեւացել է ճիշտ նույն ձեւով՝ կենտրոնում պահելով Ծառուկյանի անձը, բարեգործությունները։ Սակայն հիմա իրավիճակը փոքր-ինչ այլ էր, ծալած էջը վերստին բացելուց հետո թերեւս կարելի էր ու պետք նոր, ինչ-որ թարմ մոտեցում ցուցաբերել ։ Չէ՞, որ ընտրությունն ինքնին փոփոխության ակնկալիքով է։ Անի Սահակյան

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am