Ալիևը մեկնում է Մոսկվա
Ինչպես հաղորդում է Interfax-ը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է ,որ Ռուսաստանը և Ադրբեջանը այս տարի փոխանակվում են պաշտոնական այցերով, այդ թվում՝ բարձր մակարդակի: «Կարծում ենք, որ ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը պաշտոնական այցով կլինի Բաքվում:Ակնկալվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Ռուսաստան: Մամեդյարովի խոսքով՝ Ալիևի այցի կազմակերպման հարցը քննարկվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»,-ասել է Մամեդյարովը: Մամեդյարովը այցի հստակ ժամկետը չի նշել:
