Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է, թե «վերջին իրադարձությունների ներքո» հրաժարվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության «Ալֆա» ստորաբաժանումից:
Վրաստանի նախկին նախագահն ընդգծել է, որ այսուհետ տեղաշարժվելու է առանց թիկնապահների, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Վերջին իրադարձությունների, հայտարարությունների լույսի ներքո, ինչպես նաև հիմնվելով այն տեղեկությունների վրա, որին տիրապետում եմ, ես պաշտոնական նամակ եմ ուղարկել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարությանը, որով ես հրաժարվում եմ թիկնազորից, որը տրամադրում է այդ գերատեսչությունը: Ես ոչ ոքից ու ոչնչից չեմ վախենում, ու այսուհետ տեղաշարժվելու եմ Օդեսայում ու երկրում առանց թիկնապահների»,- գրել է Սաակաշվիլին:
«Վերջին իրադարձություններ» ասելով Սաակաշվիլին, հավանաբար, նկատի ունի մի շարք ԶԼՄ-ների այն մեղադրանքը, թե ինքը վնասել է Ուկրաինայի ազգային անվտանգությանը՝ տեղադրելով հոլովակ, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է այցելել Դոնբասում ուկրաիացի զինվորների հատուկ օպերացիայի գոտի:
Միևնույն ժամանակ, Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել «Ալֆային», որը իրեն պաշտպանել է:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը դեռ չի մեկնաբանել այդ հայտարարությունը:
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը