Սպիտակ տունը զբոսաշրջիկների է ընդունում
ТАСС-ը փոխանցում է,որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կինը՝ Մելանյան, երկարատև ընդմիջումից հետո բացում են Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնական նստավայր այցելելու հնարավորությունը: Պետության ղեկավարի նստավայր զբոսաշրջիկների այցելության ավանդույթին 1805 թվականին սկիզբ է դրել ԱՄՆ-ի երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը: Թրամփի դեպքում ընդհատումը ձգձգվել է. որքան հայտնի է, ամենից առաջ այն պատճառով, որ ԱՄՆ-ի առաջին տիկինը դպրոցական որդու հետ առայժմ շարունակում է ապրել Նյու Յորքում՝ սպասելով ուսումնական տարվա ավարտին: Սպիտակ տան մամուլի ծառայությունում անցած ուրբաթ և երկուշաբթի հավաստել են, որ էքսկուրսիաները կսկսվեն մարտի 7-ին, ինչպես և նախատասվում էր:
