Անկեղծ ասած՝ դժվար է չհամաձայնել Քոչարյանի այս պնդումներին։ Այն, որ ռեյտինգային ընտրակարգն իրապես մեծամասնականի առավել վայրի տարբերակն է, այլեւս ակնհայտ է դառնում բոլորի, անգամ այդ համակարգը գովերգող հանրապետականների համար։ Եվ այս առումով Քոչարյանը իրավացի է, ընթանալու է քսակների կռիվ՝ զոռբայության պայմաններում։ Ընդ որում, նկատենք, որ սա այն եզակի դեպքերից է, երբ տեղին չէ ասել՝ իսկ Քոչարյանի օրոք, ի՞նչ է, չկա՞ր քսակների կռիվ կամ զոռբայություն։ Կար, ինչ խոսք, եւ, իհարկե, ընտրողները նրա պաշտոնավարման տարիներին էլ «մասնակցում էին ձայների աճուրդին», այսինքն՝ վերցնում ընտրակաշառքը։ Տարբերությունն այն է, որ այս ընտրակարգով դա առավել ցցուն դրսեւորումներ է ունենալու, որոնք, սակայն, դժվար է լինելու արձանագրել։
Մի կողմից, փաստորեն, բարելավվել են ընտրական վերահսկողության մեխանիզմները, ինչը հնարավորություն է տալու կազմակերպել «ազատ, արդար եւ թափանցիկ» ընտրություններ՝ հեռարձակվող ուղիղ եթերում, մյուս կողմից, սակայն, ընտրակեղծարարությունը եռալու է ընտրատեղամասերից դուրս՝ առավել վայրի դրսեւորումներով։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը