«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դուրս եկավ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից, դեռ ավելին՝ վերջինիս մտերիմներին մեկը մյուսի հետևից հեռացնում են աշխատանքից, սակայն դա չի խանգարում, որ նա ԱԺ այս ընտրություններում ակտիվորեն աշխատի հօգուտ ՀՀԿ-ի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանն այս օրերին աշխատում է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներից «Ջերմուկ Գրուպ» ՍՊԸ-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի օգտին՝ հոգալով, որ նա Սյունիքի մարզում լուրջ քվեներ ստանա:
Ավելին՝ Ս. Խաչատրյանը, ըստ շրջանառվող լուրերի, Արսենյանի օգտին քվեարկողներին 20 հազար դրամ է խոստանում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանը հաստատեց, որ աշխատում է Աշոտ Արսենյանի համար, սակայն ընտրակաշառքի մասին տեղեկությունը համարեց հերյուրանք. «Նման բան չկա ու չի կարող լինել Սյունիքում»:
Հիշեցնենք, որ մինչ այս Արսենյանի համար գործող մարզպետն էր աշխատում: Բայց հիմա Վահե Հակոբյանն էլ է ՀՀԿ-ի թեկնածուն»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը