«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վահան Շիրխանյանից այնքան են սարսափում, որ անգամ արդարադատության նախարարության կողմից վերահսկելի ՔԿՀ-ներում դիտորդական խմբի անդամներին չեն թողնում մտնել խուց: Երեկ խումբը գնացել է «Երեւան Կենտրոն»՝ ստուգելու, թե իրո՞ք Շիրխանյանին պահում են վատ ու գերխոնավ խցում: Բայց նրանց թույլ չեն տվել մտնել՝ պատճառաբանելով, որ կա քննիչի որոշում, որով արգելվում է Շիրխանյանի հետ որեւէ հանդիպում: Դիտորդները ցանկացել են գոնե դատարկ խուցը դիտարկել, բայց ներս չեն թողել, քանի որ Շիրխանյանը «ի վիճակի չէ դուրս գալ խցից»: Դիտորդները սա դիտարկեցին որպես կամայական խոչընդոտների ստեղծում իրենց օրինական աշխատանքի համար․ «Նման արգելքը ողջամիտ կասկածներ է հարուցում այն մասին, որ Շիրխանյանի պահման պայմանների վերաբերյալ տարածված տեղեկատվությունը հավաստի է»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը