Փետրվարի 10-ին գումարվեց ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվեցին ներքաղաքական և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաստատեց շրջանառվող տեղեկությունները իշխող կուսակցության և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության միջև համագործակցության ձևաչափի մասին լուրերը:
«Հայ Հեղափոխական Դաշնակցության» հետ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ունի նախնական համաձայնություն՝ ապագայում կառավարման համակարգում միասնաբար աշխատելու: Վերջնական համաձայնության մասին մենք կխոսենք մինչև շաբաթվա վերջ»,-հավաստեց Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովը չցանկացավ դերաբաշխել պորտֆելներն` ըստ անվանումների:
Շարմազանովի փախանցմամբ ՝ եթե նախկինում հայտարարում էին, որ համաձայնություն հնարավոր է, առանց հստակեցնելու՝ կլինի համաձայնություն, թե՝ ոչ, ապա հիմա հաստատում են` եկել են ընդհանուր համաձայնության:
«Մենք ունենք նախնական համաձայնություն, ինչը նշանակում է, որ այն ամբողջական չէ: Մեր համաձայնությունը ոչ թե զուտ պաշտոնների բաշխման հարց է, այլ լուրջ քաղաքական, գաղափարական հիմքերի վրա պետք է դրվի»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Էդուարդ Շարմազանովը ակնարկեց, որ վերանշանակումների վերաբերյալ հրապարակումների մի մասն է համապատասխանում իրականությանը:
ՀՀԿ խոսնակը լրագրողներին հայտնեց նաև, որ կուսակցությունում դեռևս չի քննարկվել, թե ով կնշանակվի ԱԱԾ ղեկավարի պաշտոնում:
Աստղիկ Ավագյան
Մանրամասները` տեսանյութում:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը