Հավանաբար, մինչև այս տարվա հուլիս, ՀՀ ֆինանսների նախարարությունը կթողարկի 500-ից մինչև 700 միլիոն դոլարին համարժեք եվրոբոնդեր: «Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, այս քայլին գնալու քաղաքական որոշումը արդեն իսկ կայացված է:
Այս թողարկման առանձնահատկությունը կլինի այն, որ եվրոբոնդերը արտահայտված են լինելու ոչ թե արժույթով, այլ դրամով:
Ներկայումս ընթանում են դրա նախապատրաստական աշխատանքները: Որոշակի խնդիրներ են ծագում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական պարտքի առավելագույն՝ ՀՆԱ-ի 60 տոկոսի սահմանաչափը գերազանցելու հետ կապված:
«Այսինքն` եթե եվրոբոնդերով կառավարությունը ներգրավի նոր պարտք, ապա դա կարող է գերազանցել նշված սահմանաչափը, իսկ օրենքով դա արգելված է: Բացառված չէ, որ կառավարությունը նախաձեռնի նաև այդ օրենքում փոփոխություն կատարելու գործընթացը և բարձրացնի շեմը մինչև 70 տոկոս», - մեկնաբանել է թերթը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը