«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով Արարատի մարզում ՀՀԿ‐ն իր կառույցներին ու թեկնածուներին հանձնարարել է օգնել իրենց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ‐ին, որ ապրիլի 2‐ի ԱԺ ընտրություններին կարողանան հաղթահարել 5 տոկոսանոց նվազագույն շեմը: Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ դաշնակցության նախընտրական վարկանիշը 4 տոկոսից ցածր է:
Մարզում հատկապես ՀՀԿ‐ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Արայիկ Գրիգորյանն ու նրա մարզպետ եղբայրը՝ Արամայիս Գրիգորյանը, փորձում են իրենց համար ոչ այնքան օտար ՀՅԴ‐ի համար ձայներ բերել. նրանք մարզում վերջին համապետական ընտրությունների ժամանակ համագործակցել են այդ կուսակցության հետ: Արայիկ Գրիգորյանը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ‐ի մեծամասնական ցուցակով էր պատգամավոր դարձել:
Մեզ չհաջողվեց Գրիգորյան եղբայրներից այդ առիթով մեկնաբանություն ստանալ, իսկ ՀՀԿ‐ի Արարատի մարզի կառույցի ղեկավար, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, մեկնաբանելով մեր տեղեկությունը, ասաց. «Առաջին անգամ ձեզանից եմ լսում եւ շատ զարմացած եմ: Վստահեցնում եմ, որ նման բան չկա»,‐ պատասխանեց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը