«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզում բավական թեժ մրցապայքար է սկսվել, հատկապես ՀՀԿ-ական թեկնածուների միջև։ Ընդ որում, սա այն բացառիկ ընտրատարածքներից է, որտեղ արդեն իսկ սկսել են ընտրակաշառք բաժանել։ Ընտրակաշառքի մեկնարկային չափը դեռևս 10 հազար դրամ է։ Մարզում մարդիկ կան, որ արդեն երկու-երեք թեկնածուից գումար են վերցրել։ Եվ հիմա ՀՀԿ-ական թեկնածուները մտածում են՝ ինչպիսի մեխանիզմ մշակեն, ինչպես ցացակագրեն ընտրողներին, որ փող վերցնողներն իրենց չխաբեն։ Նշենք, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արմավիրի մարզում առաջադրվել են Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Առաքել Մովսիսյանը, Ալիկ Պետրոսյանը, Նահապետ Գևորգյանը։ Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը թեև արտաքուստ ցույց է տալիս, որ պաշտպանում է Նահապետ Գևորգյանին, սակայն սկսել է աշխատել Ալիկ Պետրոսյանի համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը