Ռիտա Սարգսյանի բացառիկ հարցազրույցը. լուսանկարներ. Wnews.am

Կոմիտասի թանգարան-ինտիտուտն այսօր մեծ ձեռքբերում ունեցավ. ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ «Փյունիկ» հիմնադրամը համագործակցաբար թանգարան-ինստիտուտին նվիրեցին ճապոնական Shigeru Kawai ապրանքանիշի ռոյալ։ Առաջինը նոր գործիքին նվագելու պատիվը վստահվեց ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան, դաշնակահար Արմեն Բաբախանյանին։ Այնուհետեւ թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ կատարողների զարգացման եւ կատարելագործման նպատակային ծրագրի» մասնակիցների համերգը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը։ Wnews.am-ին տված բացառիկ հարցազրույցում առաջին տիկինը կիսվեց համերգից իր տպավորություններով. -Ես շատ ուրախ եմ, որ կա Կոմիտասի թանգարան-ինստիտուտը եւ ուրախ եմ, որ այս թանգարանում այսուհետ համերգներ են լինելու։ Երբ իմացա, որ թանգարան-ինստիտուտը ռոյալի կարիք ունի, դիմեցի պարոն Չեմբերջյանին եւ նա ինձ օգնեց այն ձեռք բերելու հարցում։ Այսօր երեխաների ելույթից հպարտություն էի զգում. նրանք ապացուցեցին, որ շատ տաղանդավոր են։ Մի քանի տարի անց ես նրանց տեսնում եմ ավելի մեծ դահլիճներում, մեծ բեմերում, կտեսնեք, որ հենց այդպես էլ լինելու է։ –Տիկի’ն Սարգսյան, Դուք երաժիշտ եք, դաշնակահարուհի, որքա՞ն հաճախ եք դաշնամուր նվագում։ -Պիտի ամոթով խոստովանեմ, որ վերջին մեկ տարում սկսել եմ քիչ նվագել, իսկ մինչեւ այդ հաճախ էի նվագում։ Պատճառն այն է, որ ժամանակս չի բավականացնում։ -Ու՞մ ստեղծագործություններն եք հաճույքով կատարում։ -Հաճույքով եմ նվագում Միքայել Թարիվերդիեւի ստեղծագործությունները։ Նա ազգությամբ հայ է, սակայն Հայաստանում իրեն գրեթե չեն ճանաչում, իր ստեղծագործությունները քչերն են կատարում բայց ես նրան եմ շատ  սիրում եւ իր ստեղծագործություններն եմ նվագում։ Նվագում եմ թեթեւ երաժշտություն ավելի շատ իմ հանգստի համար,ռելաքսի օրինակ`Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։ – Ձեր թոռնիկները ե՞ւս զբաղվում են երաժշտությմաբ: -Թոռնիկս դաշնամուր է նվագում։ Նա հաճախում է երաժշտական դպրոց։ Կցանկանայի, որ իմ աղջիկներն էլ նվագեին, բայց, ցավոք սրտի, իրենք ուրիշ մասնագիտություն ընտրեցին։ -Որպես երաժիշտ օգնու՞մ եք նրան ։ -Ոչ, չեմ հասցնում։ Ցավոք սրտի, ժամանակ չունեմ։ Բացի այդ, դա ճիշտ չեմ համարում։ Հիշում եմ, երբ երեխաներիս դպրոց էի տանում, դժվար էր լինել միաժամանակ ուսուցչուհու եւ մոր դերում. եւ’ ես էի բարկանում, եւ’ նրանք ինձ այդքան չէին լսում։Ես հասկացա, որ այդպես չպետք է լինի։ Ծնողը  չպետք է լինի  նաև ուսուցիչ:  9567821011131

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ 2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք» ՇՏԱՊ․ Որքա՞ն ձայն է իրականում ստացել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» (video) Անձրև, ամպրոպ և կարկուտ Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի Սամվել Կարապետյանի ուժը վերցնելու՞ է մանդատները. պարզաբանում (video) ՔՊ-ն ձայներ է կորցնում․ բացահայտենք իրական պատկերը․ Գոհար Մելոյան (video) Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Լիբանանի և Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները սպառնալիք են Թուրքիայի համար. Էրդողան ՀՀ-ն ՀԱՊԿ լիիրավ անդամ է, իսկ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ՀՀ-ի ընտրության հարցն արդեն արդիական է․ Լավրով Մեզ խոսքի իրավունքից «զրկողներին» կասեմ` փախեք. Լևոն Զուրաբյան Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը համակցված գրավով՝ 20 մլն դրամ Մեր ձայնը գողացողնե՛ր, մենք ամեն քայլի գնալու ենք, «շանսատակ» եք լինելու. Անաստաս Իսրայելյան (video) #ՈՒՂԻՂ. Փաշինյանը կեղծել է ընտրությունները և պիտի գնա. Լևոն Զուրաբյան (video) Սպասե՛ք․ Մոսկվան չի պատրաստվում հանդուրժել Հայաստանի այս քայլերը․ Մարիա Զախարովա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am