Ոստիկանության Էրեբունի բաժնի հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչ Մեջլումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ մարտի 4-ին Երևանում Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած 2 քաղաքացու դանակահարության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժամը 19:20-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ «որովայնի ձախ շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի և մինչ բժիշկները նրան օնություն կցուցաբերեին՝ նույն ախտորոշմամբ մեկ այլ քաղաքացի էլ է բերվել հիվանդանոց: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները պարզում են, որ վիրավորներն են Երևան քաղաքի բնակիչ, 26-ամյա Գևորգ Բարսեղյանը և Երևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Ալբերտ Վարպետյանը: Հիվանդանոցում բժշիկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին որևէ տեղեկություն տալ, քանի որ բժիշկներին հայտնել են, որ չեն հիշում, թե որտեղ և ինչ է պատահել իրենց հեետ: Ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ինչպես նաև նույն ոստիկանության համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում Նուբարաշենի փողոցում գտնվող «Փայտի շուկա» կոչվող տարածքում նրանց հետ վիճաբանել ու մարմնական վնասվածքներ է պատճառել Երևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Հակոբ Հակոբյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ երեկ՝ մարտի 5-ին, գիշերը ժամը 02:00-ի սահմաններում Հ. Հակոբյանը ինքնակամ ներկայացել է Էրեբունու ոստիկանություն, որից հետո կատարվածի մասին բացատրություն տալուց հետո Հ. Հակոբյանը հետաքննիչի որոշմամբ ստորագրությամբ բաց է թողնվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը