Էրդողանի մոտ Հիտլերի պես հոգեկան խանգարումներ կան. Politics First
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ Հիտլերի նման և հոգեկանը խանգարումներ կան:Կրակի հետ խաղացողն այրվում է: Թուրքիան Սիրիայում ոչ միայն խաղում է կրակի հետ, այլև այդ երկրում գործող մի շարք ահաբեկչական խմբավորումներին աջակցելով թույլ տվեց, որպեսզի վառվի դժոխքի կրակը», - այս մասին գրել է Բրիտանական Politics First հայտնի պարբերականի գլխավոր խմբագիր Մարկուս Պապադուպոլոսը: «Թուրքիայի տարածքում բազմաթիվ ահաբեկչական հարձակումների իրականացումը պատահական չէ:Պատմության մեջ եղել են այդպիսի մարդիկ: Օրինակ` Ադոլֆ Հիտլերը: Նա էլ հոգեկան խանգարում ուներ: Իհարկե, ես չեմ ասում, որ Էրդողանը Հիտլերի նույն ուժն ունի, սակայն Թուրքիան դարձավ սիրիական ճգնաժամի լարման պատճառ և դա արդեն իր արտացոլումն է գտնում Թուրքիայի տարբեր տարածքներում», - գրում է Politics First-ի խմբագիրը:
