Նիկոլայ Պատրուշևը ժամանել է Երևան
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը ժամանել է Երեւան, որտեղ անվտանգության հարցերով հայ-ռուսական խորհրդակցություններ տեղի կունենան: ՌԻԱ Նովոստիին այս մասին երկուշաբթի ասել է Ռուսաստանի ԱԽ աշխատակազմի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը: «Նիկոլայ Պատրուշևը ժամանել է Երևան՝ անվտանգության հարցերով ռուս-հայկական խորհրդատվությունների անցկացման նպատակով»,- ասել է նա։
