Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն (ՀԿԿ) այսօր ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը:
Կոմկուսի ներկայացուցիչ Վազգեն Սաֆարյանի խոսքով, կուսակցության նպատակն է ժամանակին ունեցած ձեռքբերումները, և դրանց հիման վրա գնալ դեպի ավելի մեծ ձեռքբերումներ և որ իրենք պայքարելու են երևույթների դեմ, որոնք խորթ են մեր ժողովրդի հոգեկերտվածքին:
«Մեր առջև խնդիր չենք դրել անցյալի հուշերն արթնացնել, այլ ցանկություն ունենք. հենվելով անցած ճանապարհի վրա՝ ցույց տալ ստեղծված տնտեսական վիճակից ազատվելու ճանապարհը: Մենք առաջարկում ենք հետևողական պայքար մղել Հայաստանում տարատեսակ արևմտյան նորահայտ երևույթների, համասեռամոլության, միասեռական ամուսնությունների, տրանսգենդերության և մեր ժողովրդի հոգեկերտվածքին ու ավանդույթներին խորթ այլ դրսևորումների դեմ», - ասաց Վ. Սաֆարյանը:
Անդրադառնալով կուսակցության ծրագրի արտաքին քաղաքականության բնագավառում իրականացվելիք գործողություններին՝ նա նշեց, որ ՀԿԿ-ն կարևորում է զարգացնել հարաբերությունները ՌԴ-ի և կոլեկտիվ անվտանգության անդամ մյուս պետությունների հետ, ինչպես նաև ամրապնդել տնտեսական և քաղաքական կապերը Իրանի և Վրաստանի հետ՝ նպաստելով Հայաստանում համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:
«Մենք գնում ենք ընտրությունների՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի տնտեսական ու հոգևոր վերածննդին»,- ասաց Վ. Սաֆարյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը