Նախօրեին մամուլում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի պահման պայմաները դիտարկելու նպատակով այսօր ՔԿՀ այցելած ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդները հայտարարություն են տարածել այն մասին, թե իրենք ցանկություն են հայտնել «հանդիպել և զրուցել Վ. Շիրխանյանին, ՔԿՀ անձնակազմը պատասխանել է, որ Վ. Շիրխանյանի տեսակցությունների կապակցությամբ առկա է քննիչի որոշում, որով արգելվում է վերջինիս կապն արտաքին աշխարհի հետ:
Այդ արգելքը տարածվել է նաև հասարակական դիտորդների նկատմամբ: Դիտորդները ցանկություն են հայտնել առանց Վ. Շիրխանյանին տեսակցելու, առանց վերջինիս հետ հանդիպելու, իրականացնել իրենց լիազորությունը` այն է դիտարկել խուցը, որտեղ պահվում է Վ. Շիրխանյանը: Վայրկյաններ անց ՔԿՀ անձնակազմը տեղեկացրել է սակայն, որ Վ. Շիրխանյանը «ի վիճակի չէ դուրս գալ խցից»»` այսպիսով իբրև թե կամայական խոչընդոտներ ստեղծելով դիտորդների օրինական աշխատանքների համար:
Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ դիտորդների վերոնշյալ պնդումը իրականությանը չի համապատասխանում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վ.Շիրխանյանը ինքն է հրաժարվել դուրս գալ խցից, քանզի վերջինիս քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից առաջարկվել է դուրս գալ իր խցից, որպեսզի դիտորդները կարողանան դիտարկել այն, սակայն վերջինս հայտարարել է, որ իր առողջական վիճակը իրեն թույլ չի տալիս դուրս գալ այնտեղից:
Ի դեպ հավելենք, որ Վ. Շիրխանյանը քաղաքացիական բժշկական հաստատությունում հետազոտվելուց հետո կրկին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել ս.թ. մարտի 3-ին և ինքնուրույն տեղաշարժի հետ կապված խնդիրներ չունի:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը