Ադրբեջանի 900 քաղաքացիներ լքել են երկիրը եւ անդամագրվել ԻՊ-ին
«Վերջին տարիներին Ադրբեջանի 900 քաղաքացիներ լքել են երկիրը եւ անդամագրվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Նրանցից 84 -ը հայտնաբերվել եւ պատասխանատվության է ենթարկվել Իրաքում կամ Սիրիայում, իսկ 54-ը՝ վերջին տարում զրկվել ադրբեջանական քաղաքացիությունից: Մյուսների մասին ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ «նրանց մեծ մասը զոհվել է»»,-այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրեն Մադաթ Գուլիեւը:
