Համանախագահներն այս շաբաթ կայցելեն Ադրբեջան
ԱՊԱ–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտնել է,որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ կայցելեն Ադրբեջան: Նախատեսվում է հանդիպումներ անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Պոպովի խոսքով՝ Հայաստան այցը նախատեսված է այլ ժամանակ:
