Այսօր «Ելք» դաշինքի միասնական շտաբում դաշինքի անդամներ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Արտակ Զեյնալյանը և Ալեն Սիմոնյանը հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին՝ մասնավորապես քարոզարշավի մեկնարկին և ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր։ Դաշինքի անդամները դեսպանին հայտնել են նաև ընտրությունների վերաբերյալիրենց մտահոգությունները։ Զրույցի ընթացքում դեսպանը նշել է․ «Կարևոր է, որ լինի գաղափարների ակտիվ պայքար, և որ հայ ընտրողները վստահ լինեն, որ իրենց քվեները հաշվի են առնվելու: Ես միանում եմ ձեզ՝ հերքելու շրջանառվող այն լուրերը, թե տեսախցիկներն ու նույնականացման սարքավորումները տեղադրվում են, որպեսզի հնարավոր լինի պարզել թե ընտրողներն ում են տալու իրենց ձայնը: Ես բոլոր հայ ընտրողներին կոչ եմ անում ապրիլի 2-ին գնալ տեղամասեր՝ հանուն Հայաստանի ապագայի»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը