Նոր մանրամասներ Սիրիայում վիրավորված ռուս գեներալի մասին
Ռուս գեներալ-մայոր Պյոտր Միլյուխինը, որը ծանր վնասվածք էր ստացել՝ Սիրիայում պայթելով ականի վրա, գտնվում է Բուրդենկոյի անվան հոսպիտալի վերակենդանակցման բաժանմունքում: «Կոմերսանտ»-ի հաղորդմամբ՝ գեներալի կյանքին ուղղակի սպառնալիքը բացակայում է։ Հիշեցնենք, որ Պյոտր Միլյուխինը 5 ռուս զինծառայողների հետ «Տիյաս» օդանավակայանից զրահամեքենայով ուղևորվել է Հոմս քաղաքի կողմը, սակայն օդանավակայանից 4 կմ հեռավորության վրա ռադիողեկավարվող ֆուգասի միջոցով մեքենան պայթեցվել է, ավտոշարասյան վրա կրակ է բացվել:
