Իսրայելի ոստիկանությունը կհարցաքննի Նեթանյահուին
Իսրայելի ոստիկանության քննիչներն այսօր, ինչպես սպասվում է, չորրորդ անգամ կհարցաքննեն երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որի նկատմամբ իրականացվում է երկու հետաքննություն, որոնք կարող են հարուցել նրա հրաժարականը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։Նեթանյահուին կասկածում են գործնական շրջանակներից թանկարժեք նվերներ ստանալու մեջ, ինչպես նաեւ երկրում ամենախոշոր հրատարակչական տներից մեկի՝ «Եդիոտ Ահրոնոտ»–ի հետ պայմանավորվելու փորձի մեջ՝ կառավարության գործունեությունը դրական կողմերից լուսաբանելու համար։ Փոխարենը Նեթանյահուն խոստացել է վերոնշյալ խմբագրության հիմնական մրցակցի՝ «Իսրահել հա–Յոմ»–ի հնարավորությունները սահմանափակող օրենք ընդունել։
