ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ կմեկնեն Ադրբեջան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ կմեկնեն Ադրբեջան։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը։ Այցի շրջանակում պլանավորվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ։
