«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանն «անհետացել» էր։ Երեկ հաջողվեց նրան հայտնաբերել։ Պարզվում է՝ երիտասարդը չորս օրում ոտքով մի քանի հարյուր կիլոմետր ճանապարհ է կտրել եւ անցել, որպեսզի Նոյեմբերյանից հասնի հայրենի Օշական գյուղ։ Պաշտոնապես նշվում է, որ երիտասարդը տանեցիներին է կարոտել, դրա համար էլ ինքնակամ լքել է զորամասը եւ գնացել տուն։
Սակայն իրականում այս ամենի թիկունքում խորքային խնդիրներ կան թաքնված։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանի հորեղբոր տղան՝ Ուսե Բաքոյանը, պատմել է, որ զինվորը առողջական խնդիրներ է ունեցել, նրա թեւը պարբերաբար դուրս է ընկնում։ Այս խնդիրը վերացնելու համար անհրաժեշտ է եղել զինվորին վիրահատել։
Հրամանատարությունը մի քանի անգամ նրան ուղարկել է հոսպիտալ, որպեսզի վիրահատեն։ Բայց, չգիտես ինչու, երիտասարդին չեն վիրահատել, եւ հերթական անգամ թեւը դուրս ընկնելուց հետո նա, այլեւս ցավերին չդիմանալով, ուղղակի վեր է կացել եւ գնացել է տուն»:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը