Երկրպագուների միջև ծեծկռտուքները սպորտաձև՞
ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալ Իգոր Լեբեդևն առաջարկել է տարբեր երկրների ֆուտբոլային երկրպագուների միջև ծեծկռտուքները նոր սպորտաձև դարձնել: РИА Новости-ի հաղորդմամբ՝ անհրաժեշտ է սահմանել օրենքներ, իրականացնել թիմերի մրցումներ: Պատգամավորը կարծում է, որ երկրպագուների միջև կռիվները պակաս ժողովրդականություն չեն վայելի, քան հենց ֆուտբոլային խաղերը:
