Պուտինը ոչինչ չի արել, որպեսզի նրան «մարդասպան» կոչեն.Լը Պեն
CBS News-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը հայտարարել է,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ մի այնպիսի բան չի արել, որպեսզի նրան մարդասպան կոչեն: «Պուտինը ոչինչ չի արել, որպեսզի ես նման եզրահանգման գամ»,- լրագրողի հարցին, Վլադիմիր Պուտինին «մարդասպան» համարո՞ւմ է, պատասխանել է Լը Պենը: «Չեմ հիանում Ռուսաստանով եւ Պուտինով :Լսեք, ես ռոք համերգում երկրպագու չեմ: Ես հզոր ժողովրդի քաղաքական առաջնորդ եմ: Ինձ համար կարեւոր են միայն Ֆրանսիայի շահերը»,- ասել է նա:
