Ընդդիմության կոալիցիոն նվերը՝ ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կոչը՝ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերով ձեւավորել լայն կոալիցիա եւ միասնաբար մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, ինչպես եւ կարելի էր սպասել, ըստ էության, մնաց անարձագանք: Բագրատյանի հայտարարությունից հետո, ինչպես լինում է սովորաբար, սկսեցին խոսել դաշինքների ու կոալիցիաների՝ արհեստական լինելու, ինչպես նաեւ՝ այն մասին, որ Հայաստանում նախընտրական միավորներն արդյունավետ չեն գործում: Մի խոսքով, գրեթե բոլորը՝ քաղաքավարության համապատասխան չափաբաժնով, մերժեցին Հրանտ Բագրատյանի առաջարկը:Ընդդիմադիր ուժերի հիմնական մասը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել միայնակ: Դրանում, իհարկե, որեւէ արտասովոր բան չկա, նորմալ է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ցանկանում է սեփական դեմքով հանդես գալ ընտրություններում եւ հաղթելու դեպքում՝ խորհրդարանում ներկայացված լինել սեփական անդամներով: Սակայն Հայաստանի անցած շուրջ քսան տարիների փորձը, որին հղում են անում դաշինքներին դեմ հանդես եկողները, բացի նախընտրական կոալիցիաների անարդյունավետությունից, ցույց է տվել նաեւ, թե ինչպես է փոշիանում ընդդիմադիր ընտրազանգվածը, երբ ընդդիմադիրներն ընտրություններին մասնակցում են առանձին-առանձին: Ընդ որում, շատ հաճախ առանձին-առանձին մասնակցելով՝ պայքարում են ոչ այնքան՝ իշխանության, որքան միմյանց դեմ՝ մեծագույն ծառայություն մատուցելով տվյալ պահի իշխանությանը: Նախընտրական դաշիքներին դեմ հանդես եկողների փաստարկները՝ դրանց արհեստական լինելու մասին, իհարկե, հիմնազուրկ չեն: Բայց գրեթե նույնքան արհեստական է՝ հղում անելով դաշինքների արհեստականությանը, ամեն գնով ընտրություններին առանձին մասնակցելը: Որովհետեւ, կրկնում ենք, որքան շատ են ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը, այնքան ավելի մեծ է ընդդիմադիր ընտրազանգվածի մասնատման, տրոհման հնարավորությունը: Հրանտ Բագրատյանին կարելի է մեղադրել ամեն ինչում, բացի գաղափարական մարդ չլինելուց: Ով՝ ով, բայց Բագրատյանը շատ լավ է հասկանում քաղաքական գործընթացներում գաղափարների, դրանց հիման վրա դաշինքների ձեւավորման կարեւորությունը: Բայց բոլոր գաղափարները, արժեքներն ու սկզբունքներն ի վերջո դառնում են վիրտուալ, երբ դրանք նույն հարթության մեջ են հայտնվում այն «գաղափարի» հետ, որ իշխանությունն ամեն գնով կեղծելու է ընտրությունները՝ անվանապես՝ որակյալ, բովանդակությամբ՝ անորակ մեծամասնություն ապահովելու համար: Եվ ընտրություններին միասնաբար մասնակցելը կարող է դառնալ իշխանական այդ արատավոր մեքենայի դեմ պայքարելու շատ քիչ թվով միջոցներից մեկը: Անգամ, եթե ընդդիմադիր ուժերը դավանում են այլ գաղափարախոսության եւ ունեն ծրագրային, ռազմավարական ու մարտավարական տարաձայնություններ: Բայց ինչպես տեսնում ենք, մեր ընդդիմությունը շատ «սկզբունքային» է եւ չի ցանկանում զիջել ինչ-որ մաս (նախընտրական դաշինքը նշանակում է սեփական կուսակցության անդամների՝ ավելի քիչ թվով ներկայացվածություն նախընտրական ցուցակում)՝ ընդհանուրի հաղթանակի համար: Քանի որ մեր ընդդիմադիրների մեծամասնության համար միայնակ պարտությունն ավելի գերադասելի է, քան ընդհանուր հաղթանակը:Ի դեպ, այդ առումով իշխանությունը՝ բոլոր թերություններով հանդերձ, տարբերվում է ընդդիմադիրներից: Իշխանությունը պատրաստ է նույն Դաշնակցությանը զիջել իշխանության ինչ-որ մաս (թեկուզ փոքր)՝ 2017 թվականին ավելի սահուն վերարտադրվելու համար: Իշխանությունը պատրաստ է զիջել իր ունեցած իշխանությունից, մինչդեռ ընդդիմադիրները պատրաստ չեն զիջել իրենց չունեցած՝ ապագայում ունենալիք իշխանությունից՝ մանդատների թվից:Դրա համար էլ այս օրերին իշխանությունը նախընտրական կոալիցիա է կազմում, իսկ ընդդիմադիրներն օրեր շարունակ բանակցում են… Ազատության հրապարակում հանրահավաքը միասնաբար կամ առանձին անելու հարցի շուրջ: Դժվար չէ կանխատեսել, որ այդ վեճը շարունակվելու է առնվազն մեկ տարի: Մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը:Վստահաբար, բավական մեծ թվով ընդդիմադիրներ են ցանկանալու այդ օրը հանրահավաք հրավիրել եւ մեղադրել իշխանությանը՝ հերթական անգամ ընտրությունները կեղծելու մեջ: Նրանք այսօրվանից արդեն պայքարում են, որպեսզի այդ օրն Ազատության հրապարակում հատկապես իրենք կանգնած լինեն հարթակում: Սկզբունքայնության ու գաղափարականության ավելի բացառիկ դրսեւորում դժվար է անգամ պատկերացնել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ 2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք» ՇՏԱՊ․ Որքա՞ն ձայն է իրականում ստացել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» (video) Անձրև, ամպրոպ և կարկուտ Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի Սամվել Կարապետյանի ուժը վերցնելու՞ է մանդատները. պարզաբանում (video) ՔՊ-ն ձայներ է կորցնում․ բացահայտենք իրական պատկերը․ Գոհար Մելոյան (video) Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Լիբանանի և Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները սպառնալիք են Թուրքիայի համար. Էրդողան ՀՀ-ն ՀԱՊԿ լիիրավ անդամ է, իսկ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ՀՀ-ի ընտրության հարցն արդեն արդիական է․ Լավրով Մեզ խոսքի իրավունքից «զրկողներին» կասեմ` փախեք. Լևոն Զուրաբյան Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը համակցված գրավով՝ 20 մլն դրամ Մեր ձայնը գողացողնե՛ր, մենք ամեն քայլի գնալու ենք, «շանսատակ» եք լինելու. Անաստաս Իսրայելյան (video) #ՈՒՂԻՂ. Փաշինյանը կեղծել է ընտրությունները և պիտի գնա. Լևոն Զուրաբյան (video) Սպասե՛ք․ Մոսկվան չի պատրաստվում հանդուրժել Հայաստանի այս քայլերը․ Մարիա Զախարովա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am