Այսօր Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ԱԺ պատգամավոր, «ԵԼՔ» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:
«Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ իրենք պատրաստ են ընդունել մեր անձնական երաշխավորության միջնորդությունը և Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխել, այսինքն՝ ազատ արձակել կալանքից», - ասաց Փաշինյանը:
Ֆեյսբուքյան էջում Փաշինյանը իր խոսքը հեռարձակում էր ուղիղ և ասաց, որ այդ պահին իրենք «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի մոտ են ու պատրաստվում են հանդիպել Արթուր Սարգսյանի հետ: Նաև ասաց, որ իր և Էդմոն Մարուքյանի հետ է նաև ՀՅԴ պատգամավոր Միքայել Մանուկյանը:
Նշենք, որ «Սասնա ծռերի» գործով Արթուր Սարգսյանը մեղադրվում է խմբի անդամներին աջակցելու մեջ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը