Այսօր՝ մարտի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ, Հրազդանում ստեղծվել է քննչական խումբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Թովմասյանի որոշմամբ, հարուցվել է քրեական գործ ՀՀ․ քր․ օր․-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը ) հատկանիշով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի 12 շենքի 9-րդ բնակարանի բնակիչ, 25-ամյա Սարգիս Արայի Վարդանյանի նկատմամբ։ Մարտի 3-ին, ժամը 23։30-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Կոսմոս» խաղատանը կրակոց է հնչում, ինչի հետևանքով Ս․ Վարդանյանը ձախ ոտքի շրջանում ստանում է հրազենային վնասվածք։ Հաջորդ օրը վիրավորը բժշկական օգնության է դիմում Էրեբունու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները վիրահատում են նրան և կատարվածի մասին տեղեկացնում ոստիկանություն։
Հիվանդանոց ժամանած ոստիկանության ծառայակիցներին, իսկ հետո արդեն ավագ քննիչին Ս․ Վարդանյանը հայտնում է, որ վնասվածքը ստացել է ինքը այն ժամանակ, երբ շունը կծել է իրեն։ Սակայն քննիչների կատարած պրոֆեսիոնալ և օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվում է իրականությունը, որի հետո Ս․Վարդանյանը հայտարարում է որ իր մոտ եղած վալտեր տեսակի ատրճանակը ինքը գտել է Արցախի Հանրապետությունից Հայաստան վերադառնալիս Գորիսի վարչական տարածքում և ստիպված ներկայացնում է իր մոտ ապօրինի պահվող վալտեր տեսակի ատրճանակը։ Նույն օրը քննիչի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում երբ քննչական բաժինը մեկնում է հիվանդանոց լրացուցիչ քննելու Ս․Վարդանյանին պարզում են, որ նա առանց որևէ մեկին զգուշացնելու հեռացել է հիվանդանոցից։ Գ․ Շամշյանի տեղեկություններով քննչական բաժինը արդեն հանձնարարական է տվել Կոտայքի մարզի ոստիկանությանը որպեսզի հայտնաբերեն «փախստականին»։
Ֆոտոլրագրողը հայտնում է որ Ս․ Վարդանյանը հանցագործ աշխարհում վարկաբեկված «Ճվճվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի տղան է, ով բազմաթիվ անգամներ հայտնվել է քրեական պատմություններում և ամեն անգամ չոր է դուրս եկել ու ազատվել քրեական պատասխանատվությունից
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը