Կարծում եք նորմա՞լ է, որ պաշտպանության նախարարը պետք է զբաղվի նախընտրական քարոզչությամբ, հետաքրքրվեցինք Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանից․ «Ինքը լիդեռ է, քաղաքականության մեջ է։ Այստեղ դուք տեսաք, շատ ազատամարտիկներ կան, ամեն մեկն իրավունք ունի այս կամ այն կուսակցությանը նախընտրել, դա իրենց իրավունքն է, իրենց ներքին աշխարհընկալումն է, ում ուզում են, թող պաշտպանեն»։ Իսկ Դո՞ւք, ինչ-որ մեկին սատարո՞ւմ եք․ «Ասեմ, ես ազատամարտիկների հետ շատ լավ եմ, ուղղակի իմ գործն այն է, որ ես զինվորներ եմ պատրաստում, հազարավոր, ավելի շատ, ԴՕՍԱՖ-ում։
Պատրաստում եմ և ուղարկում եմ բանակ, ու այդ բանակը պետք է կուսակցությունով չզբաղվի։ Ես դրանով եմ զբաղվում ու միշտ ասում եմ, որ մենք անկուսակցական ենք։ Բայց զինվորի հրամանատարն այն մարդն է, ով պետության ղեկավարն է։ Բայց էլի եմ ասում, ուղղություն չենք տալիս, չենք խոսում երեխաների հետ քաղաքականության մասին, նրանց չենք ուղղորդում»․- պատասխանում է Արկադի Տեր-Թադևոսյանը։
Արկադի Տեր-Թադևոսյանը խոսեց նաև Արթուր Սարգսյանի մասին՝ Հաց բերողի, ում համար արդեն որքան ժամանակ է պայքարում են կալանքից ազատելու համար։ Կոմանդոսն ասաց, որ լավ է ճանաչում նրան․ «Ես չեմ ստորագրել նրան ազատ բաց թողնելու համար, բայց որ բերեն կստորագրեի։ Ես իրեն լավ եմ ճանաչում, իմ կարծիքով այդ մարդն այնքան մարդկային երևույթ է, այդ մարդուն ոչ թե պետք է դատենք, այլ պարծենանք նրանով»․- նշեց Արկադի Տեր-Թադևոսյանը։
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը